Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների աշխատանքի մասին վիճահարույց օրենքը․ Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, չնայած հանրային բողոքին, ստորագրել է օրենքը, որը Գլխավոր դատախազությանը որոշակի լիազորություններ է տալիս Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) աշխատանքի հետ կապված, գրում է Euronews-ը։

Օրինագիծն ավելի վաղ հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից: Օրենքը նախկինում անկախ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը գործնականում ենթարկում է պետության ղեկավարի կողմից նշանակվող գլխավոր դատախազին։

Հազարավոր ուկրաինացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել օրենքի դեմ։ Կիևում, Լվովում, Դնեպրում և Օդեսայում քաղաքացիները կոչ են արել նախագահին վետո դնել օրինագծի վրա։ Քննադատները նշում են, որ օրենքը խաթարում է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը։ Սրանք առաջին խոշոր բողոքի ակցիաներն են կառավարության գործողությունների դեմ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ավելի քան երեք տարվա ընթացքում։

Հակակոռուպցիոն կառույցների ղեկավարները կոչ են արել խորհրդարանի անդամներին չքվեարկել այս օրինագծի օգտին, իսկ նախագահին՝ չստորագրել փաստաթուղթը։

«Ըստ էության, եթե այս օրինագիծը դառնա օրենք, САП-ի ղեկավարը կդառնա ֆիգուրային դեմք, իսկ НАБУ-ն կկորցնի իր անկախությունը և կդառնա Գլխավոր դատախազության ստորաբաժանում»,- ասվում է գործակալությունների համատեղ հայտարարության մեջ։

Իր երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը կաշխատի, բայց՝ առանց Ռուսաստանի ազդեցության։

«Ես խոսել եմ НАБУ -ի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսի, САП դատախազ Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ տարբեր մարտահրավերների շուրջ։ Մենք քննարկել ենք այս ամենը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը կաշխատի։ Միայն թե՝ առանց ռուսական ազդեցության՝ ամեն ինչ պետք է մաքրվի դրանից։ Եվ պետք է ավելի շատ արդարադատություն լինի»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր է Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու և Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում Արևմուտքի շարունակական ֆինանսական աջակցությունն ապահովելու համար։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի քվեարկության վերաբերյալ։ Նա փաստաթուղթն անվանել է «լուրջ հետընթաց»։

«Անկախ մարմինները, ինչպիսիք են НАБУ и САП-ը, կարևոր են Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհին։ Օրենքի գերակայությունը մնում է ԵՄ անդամակցության բանակցությունների հիմքում»,- գրել է նա X-ում։

Transparency International-ի ուկրաինական մասնաճյուղն էլ հայտարարել է, որ օրենքը խաթարում է անցյալի բարեփոխումները և միջազգային գործընկերների վստահությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի