«Թուրքիան եվրոպական միջոցներն օգտագործում է լրտեսության համար»․ ԵԽ պատգամավորները հետաքննություն են պահանջում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավորները բողոք են ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին, որով պահանջում են հետաքննել Nordic Monitor-ի այն եզրակացությունները, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը եվրոպական միջոցներով Եվրոպայում լրտեսական գործողություններ է ֆինանսավորում, գրում է Euronews-ը։

ԵՄ-ում լրտեսական ցանցերի/գործողությունների ֆինանսավորման համար Թուրքիայի կողմից ԵՄ անդամակցության միջոցների չարաշահումը դատապարտվել է Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդիսի (DIKO – S&D) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված գրավոր նամակում։ Բողոքը ստորագրել են տարբեր քաղաքական խմբեր և ազգություններ ներկայացնող Եվրախորհրդարանի այլ  պատգամավորներ։

Դիմումում մեջբերվում են շվեդական հեղինակավոր Nordic Monitor լրատվականի տվյալները, որոնց համաձայն՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցելու համար Եվրամիության կողմից հատկացված 10 միլիարդ եվրոյից հարյուր միլիոնավոր եվրոներ Էրդողանի կառավարությունն օգտագործել է Եվրոպայում լրտեսական գործողություններ ֆինանսավորելու համար։

Հաղորդվում է, որ Թուրքիայի արտաքին և ներքին գործերի նախարարությունները միլիոնավոր եվրոներ են օգտագործել եվրոպական միջոցներից՝ ԵՄ անդամակցության օժանդակության գործիքից, ԵՄ պետությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար։

Մասնավորապես, Nordic Monitor-ի հրապարակած նամակի համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 2014-2024 թվականներին ԵՄ միջոցներից ծախսել է 339,9 միլիոն եվրո, ներքին գործերի նախարարությունը նույն ժամանակահատվածում օգտագործել է 327.9 միլիոն եվրո։ Փաստաթղթում նաև նկարագրվում է օգտագործված մեխանիզմը (կեղծ ընկերություններ և հաշիվ-ապրանքագրեր, կեղծված հաշվապահական փաստաթղթեր և այլն)՝ միջոցների տեղաշարժը թաքցնելու համար այնպես, որ այն ներկայացվի օրինական։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հանձնաժողովին հետաքննել այս սկանդալային բացահայտումները և տեղեկացնել՝ արդյո՞ք ԵՄ այլ համապատասխան մարմիններ/գործակալություններ (օրինակ՝ Եվրոպական խարդախության դեմ պայքարի գրասենյակը (OLAF)) ներգրավված են հետաքննությանը և ինչ գործողություններ կձեռնարկվեն, եթե որևէ խախտում հաստատվի։

Բացի այդ, պատգամավորները նաև խնդրում են Եվրահանձնաժողովին ապահովել, որ եվրոպացի հարկատուների գումարները չօգտագործվեն այնպիսի  միջոցներով, որոնք հակասում են ԵՄ շահերին և արժեքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի