Դատարանն անփոփոխ թողեց Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված 50 մլն դրամ գրավը

Լուրեր

06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ քննում է Բնապահպանության նախկին նախարար, Կենտրոնի նախկին թաղապետ և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու ևս երկու անձի վերաբերյալ գործը: Դատարանն այժմ նախնական դատալսումների փուլում է, որի շրջանակներում քննարկման առարկա հարցերից մեկը մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցն է:

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված 50 մլն դրամ գրավը, մյուս երկու մեղադրյալի՝ Գագիկ Բաղդասարյանի և Գագիկ Գյանջումյանի նկատմամբ՝ 20 մլն դրամ գրավը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

Գագիկ Գյանջումյանի և Գագիկ Բաղդասարյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել գրավն ու բացակայելու արգելքը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալները նախաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ են դրսևորել: Ավելին՝ պաշտպանները դիտարկեցին, որ մեղադրյալներից Գյանջումյանի մեղադրանքով վաղեմության ժամկետն արդեն անցած է, նա այժմ պահանջում էր շարունակել գործի քննությունը որպեսզի արդարացվի և որպես արդարացված մեղադրյալ ռեաբիլիտացիա պահանջի:

Մյուս մեղադրյալի՝ Գագիկ Բաղդասարյանի մեղադրանքով վաղեմության ժամկետը ևս մոտ էլ ավարտին: Նման պայմաններում, ըստ պաշտպանական կողմի, իրենց պաշտպանները որևէ պատճառ չունեն գործի քննությանը չներկայանալու կամ այլ կերպ խոչընդոտելու վարույթին: Մեղադրող Ծովակ Մնացականյանը, սակայն, առարկեց մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնելու միջնորդության դեմ:

Ըստ հանրային մեղադրողի՝ հարկադրանքի միջոցների կիրառումը բխում է արդարադատության շահից, և այն, որ դեռևս նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները ապահովել են նրանց պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում խոսում է այն մասին, որ նրանց նկատմամբ ճիշտ խափանման միջոցներ են ընտրվել, որոնք այժմ պետք է պահպանվեն: Դատարանը որոշեց անփոփոխ թողնել 3 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցները: Նշենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է Կենտրոնի թաղապետ եղած ժամանակ պաշտոնեական լիազարությունները չարաշահելու և փողերի լվացման, իսկ Գագիկ Բաղդասարյանն ու Գյանջումյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և փողերի լվացման հոդվածներով:

Արաքս Մամուլյան