Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունք տալիս

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր նույնպես, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տալիս։

Մասնավորապես, «տուժող» Շահլա Թալիբովան ասել է, թե, իբր, 1988 թվականին արտաքսվել է Հայաստանից, որից հետո բնակություն է հաստատել Շուշիի շրջանում, ապա ամուսնու աշխատանքի պատճառով տեղափոխվել է Իվանյան։ Նա ասել է, թե «ադրբեջանցիների հալածանքների սկզբում ավտոբուսի վրա նետված քարի արդյունքում ապակու մի բեկոր դիպել է իր 10 օրական երեխայի աչքին»։

Խոսելով, այսպես կոչված, 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը «Խոջալուի ցեղասպանության» մասին՝ Թալիբովան նշել է, որ  իրեն և իր ընտանիքին դժվարությամբ հաջողվել է փախչել անտառ, որտեղ մնացել են երկու օր՝ նախքան Աղդամ հասնելը։ Նրա խոսքով՝ իր սկեսուրն ու սկեսրայրը յոթ օր պատանդ են պահվել, այլ ազգականներ նույնպես պատանդառվել են, նրանցից մի քանիսն անհետ կորել են»։

«Երեխաներս ծանր հոգեբանական տրավմա են ստացել։ Արդեն Բաքվում աղջիկս աստղերը շփոթում էր  հրթիռների հետ»,- հավելել է Թալիբովանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին նախորդ նիստում դարձյալ «տուժողներ» էին ցուցմունքներ տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի