«Ադրբեջանի քաղաքացին, ուղևորվելով Նախիջևան, չպետք է հանդիպի հայկական սահմանապահների հետ»․ Ալիև

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Աբու Դաբիում ես Հայաստանի ղեկավարին ասացի, որ մենք պետք է ունենանք անխոչընդոտ և անվտանգ անցում Ադրբեջանի մի հատվածից դեպի մյուսը»,-այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշիում կայացած 3-րդ գլոբալ մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանի քաղաքացին, ուղևորվելով Նախիջևան, չպետք է հանդիպի հայկական սահմանապահների հետ։

«Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո՛չ արտաքին օպերատոր է լինելու, ո՛չ էլ վարձակալություն»,-ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, ապա տարանցիկ երկիր դառնալու ՀՀ-ի շանսերը կզրոյանան։

«Ցավոք, հայկական կողմում ոչ մի աշխատանք («Զանգեզուրի միջանցքի» հետ կապված-խմբ.) վերջին հինգ տարիների ընթացքում չի տարվել։ Այս հարցը գիտակցաբար հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու շանսերը մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելափակել այդ գործընթացը, կարծում եմ, որ նրանք կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում նրանք այսօր գտնվում են, այլև՝ որոշ չափով քաղաքական մեկուսացման մեջ»,-նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե «այդ զարկերակը շատ երկրներ իրար կկապի», հատկապես «աշխարհքաղաքական վերջին փոփոխությունների պարագայում, երբ տարանցիկ մյուս ճանապարհները դառնում են առավել խնդրահարույց»։

«Մեր գնահատմամբ, «Զանգեզուրի միջանցքը» սկզբնական շրջանում 15մլն տոննա բեռ փոխադրելու ներուժ ունի։ Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը՝ մինչև Հայաստանի ու Իրանի հետ մեր սահմանակետ, և մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, գուցե՝ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»,-ասել է նա։

Ալիևը պնդել է նաև, թե խորհրդային տարիներին Հայաստանով անցնող երկաթգծի այդ՝ Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանին կապող հատվածը «պատկանել է ադրբեջանցիներին և չի եղել հայկական երկաթուղու կառուցվածքում»։