Փաշինյանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
19.07.2025 | 16:49
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
«Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։