«16-ամյա աղջկան խմեցրել է և սեռական բռնության ենթարկել մեքենայում». 8 տարի անց գործը դեռ դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
Բոլորը

2017 թվականի նոյեմբերի 6-ը 16-ամյա աղջկա կյանքը բաժանեց երկու մասի․ այն, ինչ տեղի ունեցավ անչափահասի հետ այդ օրը, անդառնալի հետք թողեց նրա ճակատագրի վրա։ Աղջիկը պատմում է՝ սեռական բռնության ենթարկվեց 50-ն անց տղամարդու կողմից մեքենայում։

«Կյանքիս ամենավատ օրն ա եղել իրականում էդ օրը»,- ասում է նա։

Կարինեն (անունը փոխված է) իր կյանքի ամենավատ օրվա մասին դժվարությամբ է խոսում, որոշ մանրամասներ Factor TV-ին փաստաբանը պատմեց։ Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ աղջկան երևանյան ռեստորաններից մեկը տարել է իր ընկերուհին։ Այնտեղ հանդիպել են 50-ն անց տղամարդուն, նա Կարինեին գինի է խմեցրել։

Փաստաբանի խոսքով՝ տղամարդն աղջկան տուն է հասցրել լուսադեմին մոտ․ ծնողները, տեսնելով աղջկա հոգեկան ու ֆիզիկական վատ վիճակը, դիմել են ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ, սակայն տևական ժամանակ աղջիկը չի կարողացել խոսել իր հետ պատահածի մասին։

Կարինեի խոսքով՝ քննիչները շատ հաճախ իրեն անպարկեշտ հարցեր են տվել։

Ի վերջո, ամիսներ անց գործն ուղարկվել է դատարան․ 8 տարի է անցել, բայց որևէ անձ չի դատապարտվել։ Գործով արդեն 4-րդ դատավորն է փոխվում, ինչի հետևանքով բռնության ենթարկված աղջիկը ստիպված է լինում, անընդհատ սթրեսի միջով անցնելով, պատմել իր հետ կատարվածը։

Աղջկա մատնանշած «ինքը», թեև այս պահին ամբաստանյալի աթոռին է, սակայն ազատության մեջ է․ խափանման միջոց կալանքը մի քանի ամիս է կիրառված եղել, հետո  փոխվել է։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։

Տուժող կողմն ընդգծում է՝ անգամ պատշաճ փորձաքննություն չի իրականացվել, ավելին՝ գործով կարևոր ապացույցների մի մասը չի հետազոտվել։

Դատավարության 7 տարիների ընթացքում վկայի կարգավիճակով դատարանում ցուցմունք են տվել միայն սեռական բռնության ենթարկված աղջկա ծնողները, գործով կարևորագույն վկաները, այդ թվում՝ աղջկան տղամարդու հետ հանդիպման տարած, այսպես ասած, ընկերուհին, մինչ օրս դատարան չի ներկայացել։

Եվ մինչ գործը մի դատավորից մյուսին է անցնում, Կարինեն ստիպված է անընդհատ վերապրել իր հետ պատահածը, որի հետևանքները հաղթահարելու համար ավելի քան 4 տարի աշխատել է հոգեբանի հետ։

Ստացվում է՝ դաժան դեպքից 8 տարի, իսկ դատարան մտնելուց 7 տարի անց տուժողը շարունակում է զոհականացվել, իսկ ենթադրյալ մեղավորները դեռևս ազատության մեջ են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան