ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ
Քաղաքականություն
18.07.2025 | 14:50
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: