«Վարո՛րդ, շրջադա՛րձ արա». Նոր Հաճնի կամուրջը նորից փակ է, դեֆորմացիոն կարերը չեն դիմացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շրջադարձ արե՛ք, Արզնիի կամրջով գնացեք, ճանապարհը փակ է»,- Նոր Հաճնի կամրջի մոտ հերթապահող պարեկային ծառայողը տեղեկացնում էր այդ հատված մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին։

Ճանապարհային դեպարտամենտը երկու օր առաջ հաղորդագրություն տարածեց, որ կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման անհրաժեշտություն կա։  Կոտայքի մարզի Աբովյան և Նոր Հաճն քաղաքներն իրար կապող կամրջով երթևեկությունը երեկվանից դադարեցված է, բայց վարորդներից շատերը այս մասին տեղյակ չէին։

Հայաստանի ամենաերկար՝ 640 մետրանոց կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2024 թվականից։ Factor TV-ն պայմանագրի ուսումնասիրությամբ պարզել է՝ շինաշխատանքների ավարտը նախատեսված էր 300 օրում՝ ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքելուց հետո։  ՏԿԵ նախարարությունն ու «Բիդեք» ընկերությունը 438 միլիոն 822 հազար դրամ արժողությամբ պայմանագիրը կնքել են 2024 թվականի մայիսի 23-ին։  Հայտնի չէ, սակայն, թե երբ է կնքվել ֆինանսների հատկացման համաձայնագիրը։ Եթե այն կնքվել է հենց մայիսին, ապա աշխատաքնները պիտի ավարտվեին այս տարվա մարտին։ 

Ճանապարհային դեպարտամենտն այս ընթացքում մի քանի անգամ փոխել է կամրջի բացման ժամկետները․ նախ օգոստոսին հայտարարեցին, որ հիմնանորոգման աշխատաքներով պայմանավորված կամուրջը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի երթևեկության համար։ Ապա հոկտեմբերի 6-ին հայտարարեցին, որ այն կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը։ Իսկ նոյեմբերի 8-ին հայտնեցին, որ կապալառու ընկերությունը աշխատանքներ է տանում արտերկրից շինարարական նյութեր ներմուծելու ուղղությամբ։ Հարցն անգամ խորհրդարան էր հասել․ այդ ժամանակ ՏԿԵ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն աշխատանքերի ավարտի ձգձգման պատճառ նշել էր հենց այդ հանգամանքն ու համապատասխան մասնագետների պակասը։ Միևնույն ժամանակ Սանոսյանը նոյեմբերին այսպես էր ասում։

«Ինչքան էլ տեղին է ձեր և մեր շատ հայրենակիցների դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, էլի փակել։ Այն ունի լրջագույն խնդրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր նախկին նախարարը։

Չնայած Սանոսյանի ասածին՝ կամուրջ, փաստորեն, բացվեց, էլի փակվեց․ ճանապարհային դեպարտամենտը 2024 թվականի նոյեմբերին տեղեկացրեց, որ կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025-ի հուլիսին։ Բայց հատկանշական է այն, որ կամուրջը շահագործվում էր 2024-ի դեկտեմբերից։ Ինչո՞ւ էին բացել կամուրջը, եթե աշխատանքները չէին ավարտել․ «ժողովրդի պարտադրանքով»՝ մեր հարցին այսպես պատասխանեց շինարարական ընկերության ներկայացուցիչը։

«Շինաշխատանքներն այսօր նոր պիտի վերջանային, բայց անցյալ տարի ժողովրդի բողոքով պարտադրվեց հապճեպ բացել կամուրջը»,- պարզաբանում է «Բիդեք» ընկերության աշխատանքի ղեկավար  Նվեր Բադալյանը։

Քաղաքացիների բողոքը գուցե այնքան դեր չունենար կամուրջը ժամանակից շուտ շահագործելու հարցում, որքան կառավարության նիստին Փաշինյանի անդրադարձը։

«Արզնիի բնակիչներից ահազանգ ունենք, որ շրջանցիկ ճանապարհը շատ վատ վիճակում է, մի հատ պետք է նայենք այնտեղ թեկուզ ժամանակավոր լուծումներ ունենք, թե չունենք»,- դիմելով ենթականերին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այդուհանդերձ, եթե անգամ քաղաքացիների հորդորով են բացել կամուրջը, ինչո՞ւ աշխատանքները որակով չեն արել, որ հիմա դարձյալ դեֆերմացիոն կարերը նորոգելու անհրաժեշտություն կա։ Ընկերության ներկայացուցիչը համաձայն չէ, որ անորակ աշխատանքներ են արել՝ մեղադրելով վարորդներին, որ արագ են վարում և խփում դեֆորմացիոն կարերին։

«Բիդեք» ընկերության ներկայացուցիչն աշխատանքների ավարտի հստակ ժամկետ չնշեց, միայն ասաց, որ ամեն ինչ արվելու է սեղմ ժամկետներում։ Նշենք, որ ընկերության բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2023 թվականին արգելանք է դրվել ընկերության գույքի վրա, որը մինչ այժմ չի հանվել։ Դավիթ Սեդրակյանին պատկանող բաժնեմասի վրա ևս արգելանք է դրված։

Մինչ կամրջով երթևեկությունը կվերականգնվի՝ ճանապարհային դեպարտամենտը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ․

  • Առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել  Աբովյան- Արզնի–Նոր Գեղի ճանապարհով։
  • Իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է Կարենիս–Չարենցավան–Նոր Գեղի-Արգել–Արզական–Հրազդան ավտոճանապարհը։

Նոր Հաճնի կամրջին ամենամոտ այլընտրանքային երթուղին Արզնիի կամուրջն է, որը նեղ ու տեղ-տեղ քարուքանդ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան