Բրիտանիան և Գերմանիան հարձակման դեպքում փոխադարձ պաշտպանության պայմանագիր կստորագրեն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 17-ին Լոնդոնում պայմանագիր կստորագրեն, որը ներառում է փոխադարձ պաշտպանության պարտավորություն՝ զինված հարձակման դեպքում: Politico-ն փաստաթուղթն անվանում է 1945 թվականից ի վեր ամենամեծ համաձայնագիրը երկու երկրների միջև, փոխանցում է Current time-ը։

Bloomberg-ը, հղում անելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, որ համատեղ պաշտպանության կետն արձագանքն է ավելի ու ավելի ագրեսիվ Ռուսաստանին ու եվրոպացի դաշնակիցների շրջանում աճող մտահոգություններին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՆԱՏՕ-ի նկատմամբ «հանձնառության» վերաբերյալ։

Նշվում է, որ պաշտպանական տարրը հատկապես կարևոր է Գերմանիայի համար, քանի որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիայի հետ միասին, Եվրոպայի երկու միջուկային տերություններից է։ Գերմանիան չունի սեփական միջուկային մարտագլխիկներ, բայց օգտագործում է պաշտպանիչ «հովանոցը», որը Միացյալ Նահանգները տարածել է մայրցամաքի վրա։ Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, պայմանագրում միջուկային զենքի մասին ուղղակիորեն չի նշվում։

Սթարմերն ու Մերցը նաև պարտավորություն են ստանձնելու հաջորդ տասնամյակի ընթացքում մշակել նոր հեռահար հրթիռային համակարգ, որը, ըստ որոշ տեղեկությունների, կունենա ավելի քան 2000 կիլոմետր հեռահարություն և կնպաստի Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացմանը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում, ըստ Politico-ի, Լոնդոնը և Բեռլինը կքննարկեն քվանտային տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ երկարաժամկետ նախագծերի ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ Հյուսիսային ծովում ծովային էներգետիկ հաղորդակցությունները և երկրների միջև երկաթուղային  հաղորդակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի