ՌԴ որոշ ալիքներ բոլոր գծերը հատել են. ՌԴ-ում ուժեր կան, որ ստիպում են` փակելու որոշման գնանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

«Ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներից ելնելով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, քա՛վ լիցի, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ»,- անդրադառնալով ռուսական եթերում տեղ գտնող հակահայ քարոզչությանը, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ հարգալից, թափանցիկ, ազնիվ, անկեղծ և բաց հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Կառավարության ղեկավար Վլադիմիր Միշուստինի հետ, ուստի՝ այդ հարաբերությունների բերումով մարդկային դիսկոմֆորտ ունի, որ ստիպված լինի նման որոշում կայացնել.

«Ես չէի ուզենա, որ մենք գնանք այդ որոշման, և չեմ ուզում: Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են մեզ ստիպել, որ մենք գնանք այդ որոշումներին: Բայց եթե շատ ստիպեն, պիտի ուզած-չուզած գնանք: Բայց ես չեմ ուզում, անկեղծ եմ ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում։