Ձեզ ֆինանսավորողները կարող են ափըռ-ցփըռ ինչ ասես անեն, վարչապետը չի կարո՞ղ գործունեություն ծավալի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ո՞վ է ասում, որ ՀՀ-ն Արբիտրաժային դատարանում պարտվելու է, հակառակը, վերջին տարիներին այդ դատարանում մի քանի գործերով հաղթել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժային դատարան, որքան են քաղաքացիների հարկերից գոյացած բյուջեից հատուցելու դրա համար։

Անդրադառնալով հարցի մյուս մասին, թե պետբյուջեից որքան գումար էր տրամադրվել «Կրթվելը նորաձև է» շարժման համար, Փաշինյանը նշեց՝ պետբյուջեից որևէ դրամ չի հատկացվել.

««Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, պետական բյուջեից ծախսվել կամ ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար: Վարչապետի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, եթե այն չֆինանսավորվի պետական բյուջեի միջոցներից, առնվազն հիմքեր կարող են լինել դա որպես կոռուպցիա բնորոշելու համար: Վարչապետի գործունեությունը կարող է միայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել: Դա է բարեվարք, ճիշտ ձևը: Այս ամեն ինչը պետական բյուջեի միջոցներից է, բա որտեղի՞ց պետք է լիներ»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք ներկայացուցչական ծախսեր են:

Մանրամասները՝ տեսանյութում։