Այո՛, Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

«Հարց է հնչում, թե արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ: Իմ պատասխանը եղել է, որ, այո՛, Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ, և խոսակցության շարունակությունը եղել է հետևյալը, որ և՛ եվրոպացի գործընկերները, և՛ մենք արձանագրել ենք, որ որևէ երկրի ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ: Նախ՝ ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն, և նույնքան կամ ոչ պակաս կարևոր՝ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենից հաճախ են հարցնում, թե ինչպես է պատկերացնում այդ խնդրի լուծումը.

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրով և առաջիկայում կլինի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգը, մենք այդ ամեն ինչի սահմաններում մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին: Այս կետում կա երկու տարբերակ. կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ: Եթե Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ, Հայաստանը այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր: Երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»։

Հարցի շրջանակներում Փաշւնյանն անդրադարձավ նաև վիզաների ազատականացման և վիզաներ ստանալու խնդրին.

«Վիզաների ազատականացման գործընթացը բավականին հաջող ընթանում է: Իհարկե, դա աշխատատար պրոցես է, բայց մենք մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հիմա եվրոպական, ԵՄ անդամ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, և մարդիկ ամիսներ են սպասում: Այսօրվա հերթագրումից հետո հերթը կարող է հասնել 6 ամիս հետո, 7 ամիս հետո, և դա մեծ պրոբլեմ է: Իհարկե, սա նաև կապված է ինչի՞ հետ. հոսքը շատացել է դեպի ԵՄ»։

Մանրամասները՝ տեսանյութում։