Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների:

«Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել ցուցադրության բացման կապակցությամբ: Նրա նշմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տարեցտարի փոփոխվում է, որը խոսում է ոչ միայն զարգացման, այլև աշխարհին համահունչ լինելու և միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայկական կինոյի դիրքավորման մասին. «Սա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային որակավորման նշանն է, ինչի մասին փաստում է նաև սիրելի մաեստրոների՝ Ջաֆար Փանահինի, Ամիր Նադերիի ներկայությունը Հայաստանում: Կինոյի զարգացման ծրագիրը պետության օրակարգում է, և մենք աջակցում ու խրախուսում ենք փառատոնի կազմակերպմանը՝ ի թիվս մի քանի այլ փառատոների ու նախաձեռնությունների»:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կինոցուցադրություններին զուգահեռ՝ անցկացվում են նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ, հանդիպումներ, այլև ցուցադրություններ։

«Անհայտ նպատակակետ» ցուցադրության շրջանակում անվանի ռեժիսորներ Ջաֆար Փանահինին և Ամիր Նադերին ներկայացրել են իրենց պատմությունները և համագործակցությունն իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի հետ՝ կիսվելով տարբեր տարիների հիշողություններով:

Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ լուսանկարչական աշխատանքներում Քիառոստամին շեշտադրում է ճանապարհորդությունը՝ որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության հակասական հարաբերությունն ըմբռնելու գլխավոր ուղի։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։ Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։

«Անհայտ նպատակակետ» ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։