Մոսկվայում ջրհեղեղ է. հեղեղվել են փողոցները, մետրոն, անգամ Պետդուման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Մոսկվայում, Մոսկվայի մարզի և հարակից շրջաններում տեղատարափ անձրևներ են՝ ամպրոպի ուղեկցությամբ, գրում է Lenta-ն։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը հայտնել է նաև կարկուտի ու մինչև 20 մետր վայրկյան արագությամբ քամու մասին։ Միևնույն ժամանակ, փոթորիկն ուղեկցվում է շոգով՝ +28-30 աստիճան ջերմաստիճանով։

Հաղորդվում է, որ քաղաքի մի շարք շրջաններում երկու ժամվա ընթացքում մեկ ամսվա տեղումներ են գրանցվել։ Հորդառատ անձրևները և ուժեղ քամին կշարունակվեն առնվազն մինչև կեսգիշեր։ «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցի կանխատեսման համաձայն՝ անձրևները ՌԴ մայրաքաղաքի շրջանում կշարունակվեն մինչև ուրբաթ՝ հուլիսի 18-ը։

Մոսկվայի բնակիչները  բազմաթիվ լուսանկարներում և տեսանյութերում արձանագրել են հեղեղի հետևանքները։ Քաղաքի բազմաթիվ փողոցներ, ստորգետնյա անցումներ և մետրոյի կայարանները հեղեղվել են։ Տրանսպորտի դեպարտամենտը զգուշացրել է ցամաքային տրանսպորտի ուշացումների մասին՝ եղանակային պայմանների և որոշ երթուղիների շահագործման փոփոխությունների պատճառով։

Դմիտրովսկոյե մայրուղում՝ մետրոյի Վերին Լիխոբորի կայարանի մոտ, երթևեկությունը լիովին արգելափակվել է, գնացքները դադարեցրել են երթևեկությունը դեպի «Շերեմետևո» օդանավակայան։ Ավելի ուշ, սակայն, երթևեկությունը վերականգնվել է։

Տեսանյութներից մեկում էլ ֆիքսվել է, թե ինչպես է կայծակը հարվածում Օստանկինո հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող տանը։ Նախնական տվյալներով՝ հետևանքներ չեն եղել։ Ի թիվս այլ բաների, հեղեղները չեն շրջանցել նաև  Պետդումայի շենքը․ հեղեղվել է ծխողների համար նախատեսված սրահը։

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ՌԴ մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում մինչև հուլիսի 16-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի