Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Նրա այցը երկարատև է լինելու։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տելեգրամում գրառումը։

Ըստ Երմակի՝ զրույցի թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, զենքը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։

«Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել կրակը։ Ուժի միջոցով խաղաղությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքն է, և մենք աջակցում ենք այս մոտեցմանը»,- նշել է նա։

Քելլոգը Կիև այցի մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել էր Հռոմում, որտեղ անցյալ շաբաթ անցկացվել է Ուկրաինայի վերակառուցման համաժողովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին կտրամադրվի տեղեկատվություն Ռուսաստանի ներուժի և Ուկրաինայի հեռանկարների մասին։ Զելենսկին այս հրամանը տվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին և գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովին։

«Մենք նաև նախապատրաստում ենք հանդիպումներ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցչի և Ուկրաինայի անվտանգության ծառայության, ինչպես նաև մեր հետախուզական ծառայությունների ղեկավարների միջև։ Տեղեկատվությունը կլինի ամբողջական»,- հաղորդել էր նա։

Սա Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցչի առաջին այցը չէ Ուկրաինա։ Քելլոգի վերջին՝ երկօրյա այցը Ուկրաինա տեղի էր ունեցել փետրվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի