Քայլ առ քայլ կիրականացնենք Թուրքիայի՝ հարյուրամյակի մեր տեսլականը. Էրդողան

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ և ԱԶԿ կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քըզըլջահամամում կուսակցության «Խորհրդատվության և գնահատման 32-րդ հանդիպմանը» հանդես է եկել եզրափակիչ ելույթով: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացի առանձնահատուկ նշանակությունը:

Նրա խոսքով՝ կառավարության բազմամյա ջանքերն իրենց պտուղն են տվել, ահաբեկչական կազմակերպությունը վայր է դնում զենքը, այդ քայլը օգուտ և կայունություն կբերի ոչ միայն Թուրքիային, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մեր ուղերձը՝  «ահաբեկչությունից ազատ Թուրքիա», որը վախ է ներշնչում մեր թշնամիներին և հանգստացնում մեր ընկերներին ու եղբայրներին, հասել է հասցեատիրոջը»,- ընդգծել է Էրդողանը:

Նա կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին աջակցել երկրի խորհրդարանի կողմից ձեռնարկվող գործընթացին:

«Մեր երկրի առջև բացվում են նոր դարաշրջանի դռները։ Քայլ առ քայլ կիրականացնենք Թուրքիայի՝ հարյուրամյակի մեր տեսլականը», – ամփոփել է Ռեջեփ Էրդողանը։