ՌԴ ԱԳՆ-ը հերքել է Axios-ի հրապարակումը Պուտինի՝ Իրանի վերաբերյալ դիրքորոշման մասին

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը՝ հուլիսի 13-ին, «ղեկավարված ապատեղեկատվություն» է անվանել ամերիկյան Axios կայքի հոդվածն այն մասին, թե իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի կոչ է արել Իրանին հրաժարվել ուրանի հարստացումից՝ ԱՄՆ-ի հետ նոր «միջուկային գործարք» կնքելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ-ն ենթադրել է, որ հրապարակման նպատակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրումն է։ Մոսկվան ընդգծել է, որ «հաստատուն և բազմիցս» կարևորել է այս ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն է հայտնել նպաստել փոխընդունելի լուծումների որոնմանը։

Axios-ի հուլիսի 12-ի հրապարակման համաձայն՝ Պուտինը նման առաջարկ է արել թե՛ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, թե՛ Իրանի իշխանություններին՝ արտահայտելով աջակցություն այն գաղափարին, որ Իրանը ամբողջությամբ հրաժարվի ուրանի հարստացումից։ Կայքը պնդում է, որ վերջին շաբաթների ընթացքում Պուտինը մի քանի անգամ նման կոչով դիմել է Թեհրանին, ինչի մասին նաև տեղյակ են եղել Իսրայելի իշխանությունները։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է իր օպերացիան․ Իսրայելի ռազմաօդային ուժերը 12 օր շարունակ ռմբակոծել են Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կենտրոնները։ Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Հունիսի 22-ի գիշերը հակամարտությանը միացել են ԱՄՆ-ն՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Հունիսի 24-ին Իսրայելը և Իրանը համաձայնել են դադարեցնել կրակը։

Օպերացիայի պաշտոնական նպատակն էր խանգարել Իսլամական Հանրապետությանը ստեղծել միջուկային զենք։ Սակայն առայժմ հստակ տեղեկություն չկա, թե որքանով է հաջողվել հասնել այդ նպատակին։ Ֆրանսիական հետախուզության վերջին գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագիրը հետ է նետվել առնվազն մի քանի ամսով։ Axios-ը հուլիսի 7-ին գրել է, որ Իսրայելը պատրաստվում է նոր հարվածներ հասցնել, եթե Իրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը՝ հույս ունենալով, որ Թրամփը կարող է աջակցել նման գործողության՝ «հատուկ պայմաններում»։