ԿԺԴՀ-ն Ռուսաստանին է փոխանցել 12 միլիոն հրետանային ռումբ․ Հարավային Կորեայի հետախուզություն

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Հյուսիսային Կորեան շարունակում է մատակարարել Մոսկվային հրետանային ռումբեր։ Հարավային Կորեայի ռազմական հետախուզության վարչության (DIA) զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում Փհենյանը կարող էր Ռուսաստանին փոխանցել ընդհանուր առմամբ մոտ 12 միլիոն 152 մմ տրամաչափի հրետանային ռումբ։ Այս մասին գրում է Yonhap գործակալությունը, հղում անելով հարավկորեական հետախուզության տվյալներին։

Հետախուզության տվյալներով՝ մինչ այժմ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի է ուղարկել շուրջ 28 հազար բեռնարկղ, որոնք պարունակել են զենք և հրետանային ռումբեր։

«Եթե հաշվում ենք 152 մմ տրամաչափի ռումբերով, ապա դրանց ընդհանուր քանակը հավանաբար գերազանցել է 12 միլիոնը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ The Washington Post թերթը հաղորդել էր, որ 2023 թ․ օգոստոսից մինչև 2024 թ․ հունվար Հյուսիսային Կորեան կարող էր Ռուսաստանին ուղարկել մոտ 1,6 միլիոն հրետանային ռումբ։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը նշել է, որ ներկայումս ռուսական խոշոր տրամաչափի զինամթերքի մինչև կեսը հյուսիսկորեական ծագում ունի։

Ռուսաստանը երբեք պաշտոնապես չի հաստատել ԿԺԴՀ-ից զինամթերքի գնման փաստը, սակայն պատերազմի սկզբին ռուսական բանակում նկատվող «զինամթերքի սակավության» մասին բողոքները դադարել են։

2024 թվականին Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ստորագրել են գործընկերության պայմանագիր, որը ներառում է նաև փոխադարձ ռազմական օգնության դրույթ։ ԿԺԴՀ զինծառայողներ արդեն մասնակցել են ռազմական գործողությունների Կուրսկի շրջանում։ Հարավային Կորեայի և Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ Փհենյանը առաջիկա ամիսներին պլանավորում է Ռուսաստանի հարձակմանն աջակցելու նպատակով Ուկրաինա ուղարկել ևս 25-ից 30 հազար զինծառայող։