Ափսոս՝ մեր կինոթատրոնները կործանեցին, կուզեինք «Ոսկե ծիրան»-ի բացումը մեծ դահլիճում անել․ Հարություն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կբացվի իրանցի ռեժիսոր Փանահիի ֆիլմով, որը վերջերս «Կանն»-ում արժանացել է գլխավոր մրցանակի։ Հատկանշական է, որ բանտից դուրս գալուց հետո նախորդ տարի նա եկավ՝ մասնակցելու մեր փառատոնին, այս տարի էլ գալիս է՝ բերելով իր ֆիլմը՝ «Կանն»-ի փառատոնից»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը։

Նա հիշում է՝ երբ 22 տարի առաջ առաջին անգամ կազմակերպել էին «Ոսկե ծիրան»-ը, թերթերը գրել էին, թե անիմաստ է կինոփառատոն անցկացնել մի երկրում, որը չունի կինո․ «Դա վիրավորական էր, բայց տարեցտարի հավատը փառատոնի հանդեպ մեծացավ, այն սիրվեց ու ընդլայնեց շրջանակները»։

Հարություն Խաչատրյանը շեշտում է՝ կուզենար, որ փառատոնի բացման և փակման ֆիլմերը ցուցադրվեին մեծ դահլիճներում․ «Ափսոս, որ մեր կինոթատրոնները կործանեցին, շենքերը վաճառեցին, խոստացան, որ դրանք պետք է պահպանվեն, գործեն որպես կինոթատրոններ, բայց այսօր դրանք չեն աշխատում»։

Ռեժիսորը խոսում է նաև կինոյի ոլորտի մեր հովանավորների մասին՝ նկատելով, որ մենք չունենք այն դպրոցը, որտեղ հովանավորներ «կաճեցնեն»․ «Կգա ժամանակ, երբ հովանավորները կհասկանան, որ պետք է անպայման մասնակցել փառատոնների կայացմանը։ Մինչդեռ նրանք շատ արագ են ուզում օգտվել իրենց ներդրած գումարից»։

Հարություն Խաչատրյանն անդրադառնում է նաև կինոյի և հեռուստատեսության կապին՝ տեսակետ հայտնելով, որ այս երկուսը միասին արդյունավետ չեն աշխատում Հայաստանում․ «Հեռուստատեսությունը շատ քիչ է անդրադառնում հայկական կինոյի հաջողություններին, մինչդեռ պետք է գնեին հաջողված ֆիլմերի հեղինակային իրավունքները և ցուցադրեին, որպեսզի օգնեին արտադրությանն ու պրոպագանդմանը։ Բայց կինոյի ու հեռուստատեսության միջև այդ կապը չկա, հայկական էգոիզմն ու միայնակությունը խանգարում է։ Պետք է սովորել աշխատել միասին՝ իրար պրոպագանդելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան