ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունության ապահովմանը
Քաղաքականություն
11.07.2025 | 16:53
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունության ապահովմանը։
«Մեր պարեկները շուրջօրյա դիտարկում են Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմը՝ հանձնառու լինելով տեղում իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։