PKK-ն զինաթափվել է․ հրապարակվել են արարողության առաջին կադրերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) այսօր անցկացրել է զինթափման խորհրդանշանական արարողություն Հյուսիսայի Իրաքի Սուլեյմանիե շրջանի Չասանե քարանձավում։ PKK-ն որոշել էր ինքնալուծարվել բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչից հետո։

Թուրքական աղբյուրները գրում են, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 30 մարտիկներ, որոնցից չորսը հրամանատարներ են, այրել են իրենց զենքերը։ Քրդական Channel 8-ի տարածած լուսանկարներում երևում է, թե ինչպես են PKK-ի անդամները վայր դնում զենքերը և այրում դրանք։

«Մենք՝ մարտիկ կանայք և տղամարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում միացել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, զենք են վերցրել և կռվել տարբեր շրջաններում՝ քրդական գոյությունը ժխտելու և ոչնչացնելու նպատակով հարձակումների դեմ պայքարելու համար, այսօր այստեղ ենք՝ ի պատասխան քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի 2025 թվականի հունիսի 19-ի կոչի։ Մեր ժամանումը հիմնված է նաև առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից 2025 թվականի փետրվարի 27-ին հայտարարված խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչի և մայիսի 5-7-ը կայացած Քրդական աշխատավորական կուսակցության 12-րդ համագումարի որոշումների վրա։ Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի գործնական հաջողության համար բարի կամքի և վճռականության քայլ, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և սոցիալիզմի համար մեր պայքարը ժողովրդավարական քաղաքական և իրավական մեթոդներով շարունակելու նպատակով և ժողովրդավարական ինտեգրման օրենքների ընդունման հիման վրա, մենք մեր ազատ կամքով ոչնչացնում ենք մեր զենքերը ձեր ներկայությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նրանք նաև կոչ են անում քուրդ ժողովրդի տառապանքների համար պատասխանատու բոլոր տարածաշրջանային և համաշխարհային տերություններին՝ հարգել իրենց ժողովրդի օրինական և ժողովրդավարական ազգային իրավունքներն ու աջակցել խաղաղ և ժողովրդավարական կարգավորման գործընթացին։ Խումբը նաև կոչ է անում ավելի ակտիվորեն պայքարել PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ֆիզիկական ազատ արձակման և քրդական հարցի ժողովրդավարական քաղաքական լուծման համար։

1970-ականների վերջին Աբդուլլահ Օջալանի կողմից հիմնադրված PKK-ն 1984 թվականին զինվել է՝ սկսելով հարձակումների շարք թուրքական տարածքում, որը հանգեցրել է հակամարտության։ Այն խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք։

Հիշեցնենք, որ օրերս Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նոր կոչ էր արել «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի» շրջանակում։ 1999 թվականից ի վեր առաջին նման  տեսաուղերձում Օջալանը պաշտպանել էր քաղաքական և սոցիալական խաղաղությունը զինված մեթոդներից վեր դասող մոտեցումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի