Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մերձմոսկվայի ԱԹՍ-ների գործարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ անցած գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Տուլայի, Օրյոլի, Լիպեցկի, Ռոստովի, Կալուգայի և Մոսկվայի մարզերի տարածքում, ինչպես նաև Ղրիմում (բռնակցված է), խոցվել էուկրաինական 155 անօդաչու թռչող սարք , գրում է Meduza-ն։

Ըստ Astra-ի՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուլայի Պրոլետարսկի շրջանի վրա, որտեղ գտնվում է պաշտպանական արդյունաբերության երեք խոշոր գործարան՝ «Սարքավորումների նախագծման բյուրոն», НПО СПЛАВ-ը, որը արտադրում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և «Щегловский вал»-ը: Astra-ն նշում է, որ երեք ձեռնարկություններն էլ մայիս և հունիս ամիսներին ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Տուլայի մարզի ղեկավար Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Տագանրոգում խոցված  անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Գ. Մ. Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրի տարածքում, հայտնել է քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։

Astra-ն հաղորդում է,  որ անօդաչու թռչող սարքերի մեկ այլ թիրախ Մոսկվայի մարզի Դուբնայում գտնվող «Կրոնշտադտ» անօդաչու թռչող սարքերի մշակման ձեռնարկությունն է։ Մոսկվայի մարզի Լուխովիցի քաղաքի բնակիչները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի մասին. ենթադրյալ հարձակման վայրի մոտակայքում գտնվում են Պ.Ա. Վորոնինի անվան Լուխովիցիի ավիացիոն գործարանը և տեղական նավթամբարը։

Լիպեցկի մարզում էլ մեկ մարդ մահացել է գյուղատնտեսական ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի պատճառով թռիչքների սահմանափակումներ են մտցվել, Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանը նույնպես դադարեցրել է թռիչքների սպասարկումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի