Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի՝ հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում և իմ ողջ գիտակից կյանքում իմ հնարավորությունների սահմանում արել եմ հնարավոր ամեն ինչ մեր համայնքի ու պետության առաջ ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Առաջնային նպատակս եղել և մնում է ունենալ զարգացած, ուժեղ ու բարեկեցիկ համայնք և պետություն։

Իմ գործունեության ընթացքում վստահաբար եղել են նաև սխալներ և բացթողումներ, որոնց համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից շատ հաճախ արտահայտած գովեստի և շնորհակալության խոսքերի համար, որոնք երբեմն նաև չափազանցված, բայց միևնույն ժամանակ եղել են մոտիվացնող ու պատասխանատվության ավելի բարձր նշաձող սահմանող։

Վստահեցնում եմ, անկախ նրանից՝ կզբաղեցնեմ որևէ համայնքային, կամ պետական պաշտոն, թե ոչ, նույն պատասխանատվությամբ եմ մոտենալու խնդիրներին, լինելու եմ ձեր կողքին, ձեր մեջ, ես ձեզնից մեկն եմ եղել ու կլինեմ, նույն խնդիրների կրողն եմ,

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՀԱՄԱՅՆՔՍ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՍ»,- գրել է նա։