Ադրբեջանում «Վագներ»-ի կազմում կռված անձինք են կալանավորվել

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը կալանավորել է Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից քննվող քրեական գործով անցնող 1991 թվականին ծնված Ռամիլ Ալիևին և 1974 թվականին ծնված Իսմայիլ Հասանովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործի նյութերից հետևում է, որ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք նույնականացվել, ձերբակալվել և փոխանցվել են քննչական մարմիններին։

Հաստատվել է, որ նրանք կատարել են տարբեր հանցավոր գործողություններ ինչպես արտերկրում, այնպես էլ Ադրբեջանի  տարածքում։ Գտնվելով օտարերկրյա պետության ուղղիչ հիմնարկներում, որտեղ նրանք պատիժ են կրել այդ երկրի տարածքում կատարված դիտավորյալ սպանությունների, ինչպես նաև այլ ծանր և հատկապես ծանր հանցագործությունների համար, նրանք ընտրվել են «Վագներ» զինված կազմավորման նախկին ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից, ազատվել են պատժի կրումից և հավաքագրվել տարբեր ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ նախապես համաձայնեցված պարգևատրման դիմաց։

Հաղորդվում է, որ նրանք մասնակցել են տարբեր երկրների տարածքներում անցկացվող զորավարժություններին և մարտական ​​գործողություններին՝ օգտագործելով հրազեն և պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ներգրավված են եղել Ադրբեջանի այլ քաղաքացիների ներգրավման գործում՝ երկրից դուրս նմանատիպ գործողություններ կատարելու համար։

Ռամիլ Ալիևի և Իսմայիլ Հասանովի, ինչպես նաև Ադրբեջանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիների դեմ կատարված այլ հանցագործությունների մեղադրանքով հարուցված քրեական գործը քննության փուլում է։

Ալիևի ու Հասանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի