Աղվան Վարդանյանը տուգանվել է ԱԺ միջանցքում ծխելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տուգանվել է խորհրդարանի շենքի միջանցքում ծխելու համար։ ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ
50 հազար դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Աղվան Վարդանյանը ծխում ԱԺ շենքի միջանցքում։
Մանյա Պողոսյան