Էրդողանը հուլիսի 12-ին «պատմական ելույթով» հանդես կգա․ թուրք պաշտոնյա

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 12-ին պատրաստվում է հանդես գալ ելույթով, որը կառավարության խոսնակ Օմեր Չելիքն անվանել է «պատմական», մինչ Թուրքիան պատրաստվում է ներկայացնել ահաբեկչության վերացմանն ուղղված իր ազգային ռազմավարության հաջորդ փուլը, գրում է Turkiye today-ը։

«Շաբաթ առավոտյան նախագահը պատմական ելույթ կունենա։ Ես բոլոր քաղաքացիներին հրավիրում եմ լսել այն»,- ասել է Չելիքը։

Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված զինաթափման գործընթացը (նկատի ունենալով PKK-ն) ընթանում է ըստ ծրագրի։ Չելիքն ընդգծել է՝ նախաձեռնությունն ամբողջությամբ կվարվի ներքին կառույցների կողմից։

«Մենք բացարձակապես չենք ընդունում երրորդ աչքն այս գործընթացում։ «Թուրքիա՝ առանց ահաբեկչության»․ այժմ սա Թուրքիայի Հանրապետության պետական ​​քաղաքականությունն է»,- ասել է Չելիքը։

Պաշտոնյան նշել է, որ զինված խմբավորումների հանձնվող անդամներին կվերաբերվեն հանցավոր գործունեության մեջ իրենց ներգրավվածության հիման վրա, «տարբերություն կլինի հանցագործություններ կատարածների և չկատարածների միջև։ Եթե մեկը հանձնվում է և հանցագործություն չի կատարել, նրան ոչինչ չի պատահում»։ Նա ընդգծել է՝ գործող օրենքներն արդեն իսկ թույլ են տալիս մեղմ վերաբերմունք ցուցաբերել ակտիվ հակամարտության ընթացքում հանձնվողների նկատմամբ, եթե նրանք չեն մասնակցել անօրինական գործողությունների։

Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով կստեղծվի՝ գործընթացի իրականացումը ղեկավարելու համար:

Չելիքը հերքել է այն պնդումները, որ նախաձեռնությունը վտանգում է Թուրքիայի ազգային միասնությունը:

«Մենք սա իրականացնում ենք մեկ հայրենիքի, մեկ ազգի, մեկ պետության և մեկ դրոշի սկզբունքով»,- ասել է նա։

Հավելենք, որ նախօրեին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր հրապարակել «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի» շրջանակում․ նա 1999 թվականից ի վեր առաջին նման տեսաուղերձում պաշտպանել էր քաղաքական և սոցիալական խաղաղությունը զինված մեթոդներից վեր դասող մոտեցումը։ Օջալանն այդ հայտարարությունն արել էր ուրբաթ Հյուսիսային Իրաքում կայանալիք PKK-ի զինյալների առաջին խմբի կողմից զենքերը վայր դնելու արարողությունից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի