Օջալանը տեսաուղերձում հայտարարել է, որ PKK-ն հրաժարվել է ազգային պետության ստեղծումից

Լուրեր

06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր նոր կոչ է արել «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացի» շրջանակում։ Fırat գործակալության (ANF) կողմից հեռարձակված տեսաուղերձում Օջալանը պաշտպանել է քաղաքական և սոցիալական խաղաղությունը զինված մեթոդներից վեր դասող մոտեցումը։ Իմրալը բանտի մյուս բանտարկյալները նույնպես միացել են Օջալանի կոչին։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ 7 րոպե տևողությամբ տեսանյութում Համիլի Յըլդըրըմը նստած է Օջալանի աջ կողմում, իսկ Վեյսի Աքթաշը՝ ձախ կողմում։ Նրա թիկունքում ձախից աջ կանգնած են Էրգին Աթաբեյը, Մահմութ Յամալաքը, Զեքի Բայհանը և Օմեր Հայրի Քոնարը։ Օջալանը հայտարարել է, որ զինյալ խմբավորումը կարող է արագորեն զենքը վայր դնել, սակայն ժողովրդավարական քաղաքականության անցումն ապահովելու համար թուրքական քաղաքական շրջանակի ստեղծումը կարևորագույն նշանակություն կունենա, փոխանցում է Turkish Minute-ը։

Աբդուլլահ Օջալանի հայտարարությունը հնչում է ուրբաթ Հյուսիսային Իրաքում կայանալիք PKK-ի զինյալների առաջին խմբի կողմից զենքերը վայր դնելու արարողությունից առաջ՝ երկու ամիս անց այն բանից հետո, երբ խումբը հայտարարել էր, որ ավարտում է տասնամյակներ շարունակվող զինված պայքարը թուրքական պետության դեմ։

«Զենքերը վայր դնելու մանրամասները կորոշվեն և կիրականացվեն արագ։ Զենքերը վայր դնելու մեխանիզմի ստեղծումը կխթանի գործընթացը։ Սա կամավոր անցում է զինված հակամարտության փուլից դեպի ժողովրդավարական քաղաքականության և իրավունքի փուլ։ Ես հավատում եմ քաղաքականության և սոցիալական խաղաղության, այլ ոչ թե զենքի ուժին։ Եվ ես կոչ եմ անում ձեզ գործնականում կիրառել այս սկզբունքը»,- տեսաուղերձում ասել է Օջալանը։

Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկման է դատապարտվել Ստամբուլի մոտ գտնվող Իմրալը բանտային կղզում, ասել է, որ խաղաղության գործընթացը կառավարելու համար խորհրդարանական վերահսկողության հանձնաժողովի ստեղծումը «կարևորագույն» կլինի։

«Զենքերը կամավոր վայր դնելու ընդհանուր գործընթացը և Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք համապարփակ հանձնաժողովը կարևորագույն նշանակություն ունեն։ Անհրաժեշտ են զգուշություն և զգայունություն»,- նշել է նա։

Օջալանն ընդգծել է, որ գրել է «ժողովրդավարական հասարակության» նոր մանիֆեստ՝ զինված պայքարից ժողովրդավարական քաղաքականության անցնելու համար։

«Խաղաղ և ժողովրդավարական հասարակության նպատակին հասնելը, որտեղ բոլորը կատարում են իրենց դերը, հնարավոր է դրական ինտեգրացիոնիստական ​​​​հեռանկարի միջոցով։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հրաժարվել է ազգային պետություն ստեղծելու իր նպատակից, և հրաժարվելով այս հիմնարար նպատակից՝ հրաժարվել է նաև իր հիմնարար պատերազմական ռազմավարությունից»,- հայտարարել է Օջալանը։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM), որը Թուրքիայի խորհրդարանի երրորդ ամենամեծ խմբակցությունն ունի և կարևոր դեր է խաղացել Օջալանի ու Թուրքիայի կառավարության միջև շփումները հեշտացնելու գործում, ներկայացրել է խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկ, որը հավանաբար, կստեղծվի հուլիսի կեսերին։

Դիտորդները սպասում են, որ զենքը վայր դնելու գործընթացի զարգացմանը զուգընթաց՝ Անկարան նոր բաց քաղաքականություն կցուցաբերի քրդերի նկատմամբ, որոնք առանձին մշակույթ և լեզու ունեցող ազգային փոքրամասնություն են և կազմում են Թուրքիայի 85 միլիոն բնակչության մոտ 20 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի