Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը, քիչ առաջ դուրս գալով Քննչական կոմիտեից, ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ սա «քաղաքական հետապնդման դասական օրինակ է` իրավական տեսակետից զուրկ»: Նա նաև նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, դիմելու է միջազգային ատյաններ, և «դատախազի գլխավորությամբ բոլորը ներողություն են խնդրելու»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրերին։

Նշենք, որ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով, նա ևս չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ` պայմանավորված առողջական վիճակով: Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բուժհաստատությունից են հրավիրել հարցաքննության: Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Արփի Հակոբյան