Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը պատրաստվում է ՌԴ-ի հետ հնարավոր պատերազմին․ FT

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը՝ Նիդերլանդների Ռոտերդամը, սկսում է իր ենթակառուցվածքները նախապատրաստել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Մասնավորապես, նավահանգիստը տարածք է ազատում ՆԱՏՕ-ի ռազմական նավերի մատակարարման  համար, նաև կազմում է պատերազմական իրավիճակում ապրանքների մատակարարման ծրագիր: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times-ը (FT), որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռոտերդամի նավահանգստի տնօրեն Բուդեվեյն Սիմոնսը FT-ին ասել է, որ ներկայում քննարկում է Անտվերպենի հարևան նավահանգստի հետ արտակարգ իրավիճակների պլան՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից նավերի ժամանման, ինչպես նաև այդ երկրներից բեռների հետ գործ ունենալու համար:

«Ոչ բոլոր տերմինալներն են հարմար ռազմական բեռների ընդունման համար»,- ասել է Սիմոնսը։

Նրա խոսքով՝ եթե ռազմական բեռների մեծ ծավալներ ժամանեն, նավահանգիստը նախատեսում է դիմել Անտվերպենի և այլ նավահանգիստների՝ բեռի մի մասը ստանձնելու համար։

Ներկայում Անտվերպենի նավահանգիստը, որը Եվրոպայի երկրորդ խոշորագույնն է, պարբերաբար ընդունում է նավեր, որոնք մատակարարումներ են տեղափոխում Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զորքերի համար։

Ռոտերդամի նավահանգստի կողմից ձեռնարկվող միջոցառումները Մոսկվայի հետ հակամարտության դեպքում ամբողջ Եվրոպայում իրականացվող նախապատրաստական ​​աշխատանքների մաս են կազմում: Նշվում է, որ Եվրամիությունը նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո հատկացնել վերազինման համար և ավելի քիչ կախված լինել ԱՄՆ պաշտպանական օգնությունից։

Նիդերլանդները, ինչպես ՆԱՏՕ-ի մյուս երկրները, մտադիր է պաշտպանության ծախսերը հասցնել մինչև ՀՆԱ-ի 5%-ի։ Մայիսին թագավորության վարչապետ Դիկ Շոֆը հայտարարել էր, որ Ռոտերդամի նավահանգիստը պետք է տարածք տրամադրի՝ ՆԱՏՕ-ի դիմումով ռազմական փոխադրումներ իրականացնող տարբեր նավերի համար։

Ըստ FT-ի՝ Ռոտերդամի կոնտեյներային տերմինալը միակ վայրն է, որտեղ զինամթերքը կարող է անվտանգ կերպով տեղափոխվել մեկ նավից մյուսը։ Լրատվամիջոցը նշում է, որ նավահանգիստում նախատեսվում է տարեկան մի քանի անգամ անցկացնել զորավարժություններ։

Ռոտերդամի նավահանգիստը տարեկան մշակում է շուրջ 436 միլիոն տոննա բեռ՝ ընդունելով Գերմանիայից ու այլ եվրոպական երկրներից 28,000 նավ՝ ծովում, 91,000՝ գետում։ Այն նաև ծառայում է որպես ռազմավարական նավթային պաշարների պահեստ։ FT-ին տված հարցազրույցում Բոուդվին Սիմոնսը ենթադրություն է հայտնել, որ այս փորձը կարող է ընդլայնվել այլ կարևորագույն ռեսուրսների, այդ թվում՝ պղնձի, լիթիումի և գրաֆիտի վրա։ Այն նաև օգտագործվում է որպես ռազմավարական նավթային պաշարների պահեստ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի