Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ազդեցիկ գործարարներից Գեորգի Ռամիշվիլին

Լուրեր

23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
Բոլորը

Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանում հայտնի գործարար Գեորգի Ռամիշվիլին։ Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 58-ամյա գործարարի ձեռքի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է նրա անունով գրանցված ատրճանակ, պահունակ և փամփուշտներ, սակայն Ռամիշվիլին զենք կրելու թույլտվություն չի ունեցել: Քրեական գործ է հարուցվել՝ զենքի անօրինական պահման հոդվածով, գրում է News Georgia-ն։

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով: Այն նախատեսում է պատիժ՝ չորսից յոթ տարի ազատազրկմամբ։

Վրաստանում Ռամիշվիլին հայտնի է, և ոչ միայն հարստության շնորհիվ։ Լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա մոտ է եղել «Մխեդրիոնի» կիսառազմական խմբավորմանը, որը Վրաստանում արգելվել է 1995 թվականին։ 1990-ականներին նա կարողություն է կուտակել Չեչնիայից, Ադրբեջանից և այլ շրջաններից նավթամթերքը Սև ծովի նավահանգիստներ տարանցմամբ, որտեղից վառելիքն ուղարկվել է Եվրոպա։

Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո Ռամիշվիլին կալանավորվել էր անօրինական զենք պահելու և հարկերից խուսափելու համար, բայց շուտով ազատ արձակվել։ Ավելի ուշ նա դարձել էր «Միացյալ ազգային շարժման» հիմնական հովանավորներից մեկը, իսկ իշխանափոխությունից հետո՝ իշխող «Վրացական երազանքի» կողմից աջակցվող նախագծերի մասնակից։

Հենց նրա ընկերությունն էր, որը պետք է կառուցեր Բաթումիում Թրամփի աշտարակը։ Գործարքը, որը կնքվել էր Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ՝ 2012 թվականին, չի իրականացվել Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։

Գեորգի Ռամիշվիլիին բազմաթիվ ընկերություններ ունի, այդ թվում՝ Silknet-ը՝ Վրաստանի երկրորդ խոշորագույն բջջային օպերատորն ու ինտերնետ մատակարարը, որն ունի 2 միլիոն բջջային բաժանորդ, 365 հազար ինտերնետ օգտատեր, 2024 թվականը՝ բջջային և ֆիքսված ինտերնետից ստացված ընդհանուր եկամուտը՝ ավելի քան 440 միլիոն լարի; Silk Real Estate – Radisson ապրանքանիշի հյուրանոցների ցանց (Թբիլիսիում, Բաթումիում, Ծինանդալիում), Telegraph հյուրանոցը, խաղատներ Բաթումիում և Թբիլիսիում (հյուրանոցներից և խաղատներից տարեկան եկամուտը կազմում է 258.7 միլիոն լարի); Silk Bank – 188 միլիոն լարիի ակտիվներ ( 2025 թվականին բանկը գրանցել է 2.7 միլիոն լարիի վնաս); Silk Media – վերահսկում է Silknet հեռուստաալիքը և տեղական Euronews-ի  գրասենյակը, հիմնական եկամուտը սեփականատիրոջ նվիրատվություններն են (2024 թվականի 7.5 միլիոն լարիից 7.2 միլիոն լարի)։ Նրան է պատկանում նաև Visol Petroleum Georgia-ի՝ երկրի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի բաժնետոմսերի 15.5%-ը։ 2023 թվականին նրա եկամուտը կազմել է 642 միլիոն լարի։

Լրատվամիջոցն ընդծում է, որ 2024 թվականի նոյեմբերին՝ ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման դեմ բողոքի ցույցերի սկսվելուց ընդամենը երկու օր անց, Silknet-ը և Silk Road Group-ը հրապարակայնորեն հայտարարել էին Վրաստանի եվրոպական ինտեգրմանն իրենց աջակցության մասին։

Այսպիսով, ընկերությունները հրապարակայնորեն դեմ էին արտահայտվել երկրի իշխող «Վրացական երազանքի» կառավարության կողմից հայտարարված կուրսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի