Պատկերացնում եմ` խցանումների մեջ որքան եք հիշել մեզ. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա շաբաթներին կսկսեն իրականացվել Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունները, որոնցով նախատեսվում է կազմակերպել միակողմանի երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավտոբուսային առանձնացված գծեր ունենալու համար կատարված երթևեկության փոփոխություններին, ընդգծեց։

«Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները, և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել այդ խցանումների մեջ, բայց ուզում եմ խոսել այն մասին, թե առհասարակ ինչու են արվում այս փոփոխությունները և ինչու են արվում հիմա։ Առհասարակ, ամառային այս սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից, քանի որ բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն, և այո՛, երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար միջին արագությունն ավելացնելու, առանձնացված գիծ ունենալու, ավտոմատ կերպով որոշակի խնդիրներ են ստեղծվում ավտոմեքենաների համար։ Բայց ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր, դժվարություններով փոխելով՝ մեքենաների հոսքը անդադար, առանց կանգնելու դարձնել»,- ընդգծեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան