Կլիչկոն կոչ է արել Գերմանիայի կանցլերին Ուկրաինային մատակարարել TAURUS հրթիռներ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հույս է հայտնել, որ Գերմանիան կշարունակի ռազմական աջակցությունը Ուկրաինային՝ ՌԴ-ի լայնածավալ ռազմական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Կիրակի՝ հուլիսի 6-ին, Bild am Sonntag թերթում հրապարակված հոդվածում նա կոչ է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին վերջապես Ուկրաինային տրամադրել TAURUS թևավոր հրթիռներ։

«Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ արդարացիորեն հայտարարել էր, որ Ռուսաստանի չդադարող հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա հանգեցնում են TAURUS հրթիռների մատակարարմանը։ Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կպահի իր խոսքը»,-նշել է Կիևի քաղաքապետը Bild-ի հոդվածում։

Կլիչկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր երկրի դեմ սկսած ռազմական ագրեսիան անվանել է «մաքուր ահաբեկչություն», որը «ամեն գիշեր ավելի է սրվում»։

«Միայն մեր քաղաքում արդեն իսկ ավերվել է երկու հազար շենք, անընդհատ նոր վիրավորներ ու զոհեր են հայտնվում»,-նշել է նա։

Կլիչկոյի խոսքով՝ Պուտինը լիովին հստակ ցույց է տվել, որ չի ուզում ոչ հրադադար, ոչ խաղաղություն, ոչ էլ պատերազմի ավարտ։

«Պուտինի նպատակները լիովին հստակ են։ Նա ուզում է ամբողջ Ուկրաինան վերցնել իր վերահսկողության տակ՝ անկախ դրա գնից։ Եվ եթե մենք միասին նրան չկանգնեցնենք Ուկրաինայում, նա հետո կշարունակի հարձակումները այլ երկրների վրա»,-վստահ է Կլիչկոն։

Մերցի նախորդը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, բազմիցս մերժել էր Կիևին մատակարարել երկար հեռահարության TAURUS հրթիռներ, որոնք ունակ են ոչնչացնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներ՝ սահմանից բավական հեռու։ Մերցն իր հերթին հանդես էր եկել մատակարարման օգտին՝ նշելով, որ դա պետք է համաձայնեցվի եվրոպացի գործընկերների հետ, և ընդգծել էր, որ այդ դեպքում ուկրաինացի զինվորականների պատրաստմանը պետք է մի քանի ամիս։

Ավելի վաղ՝ ընդդիմության առաջնորդ եղած տարիներին, Մերցը կոչ էր արել Շոլցի կառավարությանը Կիևին տրամադրել TAURUS հրթիռներ և քննադատել էր Ուկրաինային գերմանական զինամթերքի մատակարարման դանդաղ և անբավարար մակարդակը։