ՌԴ-ն Ուկրաինայի վրա 550 ԱԹՍ և հրթիռ է արձակել․ Կիևում 23 մարդ է տուժել

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ զորքերը հուլիսի լույս 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի վրա, տուժել է 23 մարդ։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ քաղաքի Գոլոսեևսկի շրջանում վնասվել է բժշկական հաստատություն։ Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի բակ և ուսումնական հաստատության տարածք, Սոլոմենսկի շրջանում՝ ոչ բնակելի շենքերի և ավտոտնակի կոոպերատիվի տարածքի վրա, այրվել են պահեստներ։

Սվյատոշինսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստների վրա անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։ Անօդաչուի բեկորներ են ընկել նաև 16 հարկանի բնակելի շենքի բակում, մեքենաները բռնկվել են։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել մասնավոր հատվածում։ Իսկ ահա Շևչենկովսկի շրջանում բեկորները վնասել են չբնակեցված ութ հարկանի բնակելի շենքը, հրդեհ է բռնկվել շենքի առաջին հարկում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ռուսական բանակն արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 հրթիռ (մեկ «Կինժալ» աերոբալիստիկ ​​հրթիռ, վեց «Իսկանդեր M/KN-23» բալիստիկ հրթիռ և չորս «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ): Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 470 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ։ Ուկրաինացի զինվորականները նշում են, որ հարվածի հիմնական ուղղությունը եղել է Կիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի