Կուրսկում զոհվել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ Միխայիլ Գուդկովը զոհվել է Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնել է Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, գրում է Meduza-ն։

Կոժեմյակոյի խոսքով՝ Գուդկովը զոհվել է «սպայի պարտականությունները կատարելիս՝ իր զինակիցների հետ միասին»։ Մյուս զոհվածների թվում Պրիմորիեի նահանգապետը նշել է սպա Նարիման Շիխալիևին։ Կոժեմյակոյի հաղորդագրության մեջ Գուդկովի և նրա զինակիցների մահվան հանգամանքներն ու ամսաթիվը նշված չեն։

Ուկրաինական տելեգրամ ալիքներն ու լրատվամիջոցները գրում են, որ Գուդկովը «չեզոքացվել է», իսկ նրա մահվան մասին մեկ օր առաջ հայտնել էին ռուս պրոպագանդիստները։ Որոշ տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Գուդկովը մահացել է ևս 10 սպաների հետ միասին սահմանի մոտ գտնվող Կորենևո շրջանում գտնվող հրամանատարական կետի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով, սակայն թե երբ է տեղի ունեցել հարձակումը, անհայտ է։

Ծովային հետևակի համառուսաստանյան «Թայֆուն» հասարակական կազմակերպության մահախոսականում նշվում է, որ 2025 թվականի հուլիսի 2-ին Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել ծովային հետևակի 155-րդ բրիգադի հրամանատարական կետի վրա։ Կորենևոյում չորս հրթիռ է արձակվել առաջնային հրամանատարական կետի վրա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ Գուդկովը և մի քանի բարձրաստիճան սպաներ։

Գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ առանձին գվարդիական ծովային բրիգադի հրամանատարն էր։ 2025 թվականի մարտին նա նշանակվել էր Ռուսաստանի ռազմածովային նավատորմի փոխհրամանատար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գուդկովի  պաշտոնի բարձրացման  մասին հայտարարել էր «Արխանգելսկ» ատոմային սուզանավի սնավաստիների հետ  հանդիպման ժամանակ։ Գուդկովին շնորհվել են Ռուսաստանի հերոսի և Պրիմորիեի հերոսի կոչումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի