Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին՝ Դուբայում․MEE

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը  նախատեսված է  այս ամսվա վերջին՝ Դուբայում։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։

Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել  խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն դեռևս պնդում է մի քանի լրացուցիչ պայմանների վրա՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։

Լրատվամիջոցը նշում է, թե Ադրբեջանը պահանջում է, որ «Երևանը փոփոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելով «ադրբեջանական տարածքի» մասին հղումները, դադարեցնի  Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը (EUMA) Հայաստանում և լուծարի  ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն մեղադրում է կողմնակալության մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում»։

Հարցին ծանոթ երկու աղբյուր MEE-ին հայտնել են, որ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ պատրաստ են համագործակցել՝ չնայած շարունակվող տարաձայնություններին։

Փաշինյանը հաջորդ տարի ընտրությունների է պատրաստվում,  և փորձագետները կարծում են, որ նա, հավանաբար, չի կարողանա սահմանադրական հանրաքվե անցկացնել քվեարկությունից առաջ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան աննկատելիորեն կոչ է անում Բաքվին ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ հիշեցնելով Ադրբեջանի պաշտոնյաներին տարածաշրջանում փոփոխվող դինամիկայի մասին, ինչպիսին է Իրանի ազդեցության նվազումը։

Լրատվամիջոցը  նշում է, որ թուրք պաշտոնյաները  Հայաստանը դիտարկում են որպես այսպես կոչված Միջին միջանցքի առանցքային երկիր, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ: Թուրքական ընկերությունները նաև ցանկանում են մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին:

Առանձին աղբյուրը, որը ծանոթ է Ադրբեջանի և Միացյալ Արաբական Էմիրությունների հարաբերություններին, նշել է, որ Ալիևը սերտ հարաբերություններ ունի ԱՄԷ-ի ղեկավար  Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Աղբյուրը հավելել է, որ ԱՄԷ-ն ցանկանում է հյուրընկալել բանակցությունները՝ երկու  ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։

Հունիսի 25-ին ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, այնպես էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ», – ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի