Պուտինը Մակրոնի հետ զրույցում մերժել է Ուկրաինայում հրադադարի հաստատումը

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայում լայնածավալ պատերազմի վերաբերյալ և մերժել է ռազմաճակատում հրադադարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է  ՌԲԿ Ուկրաինան հղում անելով Bloomberg-ին։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը կապ է հաստատել Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նրան տեղեկացնելու իր հեռախոսազրույցի մասին։

Ֆրանսիայի նախագահը Զելենսկիին ասել է, որ Պուտինի դիրքորոշումը պատերազմի դադարեցման վերաբերյալ չի փոխվել, և նա շարունակում է մերժել «լռության ռեժիմի» հաստատումը։

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի առաջնորդը գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել  ՌԴ նախագահի հետ։  Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել էին նաև Ուկրաինայում լայնածավալ պատերազմի թեմային։

Ֆրանսիական կողմի հաղորդմամբ՝ Մակրոնն «ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» և «կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել հրադադար և սկսել բանակցություններ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև՝ հակամարտության ամուր և երկարատև կարգավորման համար»։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն էլ մեղադրել էր Արևմուտքին Ուկրաինայի հակամարտության համար և ասել, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է լինի «երկարաժամկետ»։

Այսօր էլ ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի ու Մակրոնի միջև  հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Նա նաև նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի