Իժևսկում ռազմական գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, 35-ը՝ վիրավորվել

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այսօր հարձակվել էին Իժևսկի ձեռնարկություններից մեկի վրա։ Հարվածի մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, 35 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 10-ը ծանր վիճակում են, փոխանցում է Current time-ը։

Ո՛չ Բրեչալովը, ո՛չ էլ տեղական ​​լրատվամիջոցները չեն բացահայտել, թե որ գործարանն է հարձակման ենթարկվել։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի թիրախը կարող էր լինել «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանը։ Այն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկն է և մտնում է «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի մեջ։

«Կուպոլ» գործարանը կատարում է ՌԴ Պաշտպանության նախարարության պատվերները և, ի թիվս այլ բաների, արտադրում է «Տոր-Մ2Է» զենիթահրթիռային համակարգեր, «Սաման-Մ1» և «Ադյուտանտ» թիրախային ուսումնական համակարգեր, ինչպես նաև «Հարպիա-Ա1» հարվածային  անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իր հեռահար անօդաչու թռչող սարքերը հուլիսի 1-ի առավոտյան հարձակվել են Իժևսկի «Կուպոլ Իժևսկ» էլեկտրամեխանիկական գործարանի վրա, որը ռուսական բանակի համար արտադրում է «Տոր» և «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, BBC-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը։

Հարվածի թիրախում են եղել գործարանի արտադրական օբյեկտներն ու պահեստները, որը գտնվում է անօդաչու թռչող սարքերի արձակման վայրից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա։

Գործարանը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ՝ որպես Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտ։

Աղբյուրի տվյալներով՝ գրանցվել է անօդաչու թռչող սարքերի առնվազն երկու հարված գործարանի շենքերին, որից հետո հրդեհ է բռնկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի