Պապոյանը ներկայացնում է տվյալներ՝ հղում անելով չարչրկված Numbeo-ին․ այս կայքի տվյալները փաստահեն չեն

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել»,-  գրում է FIP.am-ը «Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում» հոդվածում։

Հունիսի 18-ին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությանը, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։ Պապոյանը այս մասին հայտարարել էր՝ հղում անելով Numbeo կայքի տվյալներին։

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նախարարի՝ ՀՀ միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր լինելու պնդումն անհիմն է, չունի փաստական հենք, հիմնված չէ բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, հետևաբար՝ չի համապատասխանում իրականությանը։

Փաստերի ստուգման հարթակի հրապարակումից հետո Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձել է նշված վերլուծությանը՝ պնդելով, որ իր ներկայացրած տվյալները ճշգրիտ են, լրատվամիջոցի աշխատանքին հեգնանքով վերաբերվել։

Այսօր, նա կրկին գրառում է կատարել՝ կասկածի տակ դնելով լրատվամիջոցի փաստերի ստուգման կարողությունները՝ կրկին վկայակոչելով Numbeo-ն։

«Ըստ Fip.am կայքի «փաստեր ստուգողների» տրամաբանության, եթե Լյուքսեմբուրգում, որտեղ ապրում է 0,7 մլն մարդ և միջին աշխատավարձը 5544 դոլար է, իսկ Նիգերիայում, որտեղ ապրում է 237,5 մլն մարդ, 128 դոլար, ապա այս երկու երկրների ընդհանուր բնակչության՝ 238,2 մլնի  միջին աշխատավարձը կկազմի 2836 դոլար՝ (5544+128)/2։ Գիտեմ չեք հավատա, որ նման ծանծաղամիտ բան են գրել, բայց այսպիսի անհարմար բան է ստացվել այն բանից հետո, երբ փորձել են հերթական անգամ սևացնել ինձ։ Մի ամբողջ լավաշ են գրել, որտեղ նախ փորձել են այս տրամաբանությամբ հակասել ինձ և հետո կասկածի տակ են դրել numbeo.com կայքի տվյալները։ Ուրեմն numbeo-ն հեչ, fip-ը՝ մեջ։ Fip.am-ի տղաներ և աղջիկներ, գիտեմ, թե ինչպիսի личная неприязнь ունեք իմ անձի հանդեպ, պատճառներն էլ գիտեմ, բայց չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց։ Գնացեք ձեր գրանտները վայելեք, իմ հետ ի՞նչ գործ ունեք»,- գրել է Պապոյանը։

Խնդրահարույց է այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարը շարունակ հղում է անում մի կայքի, որի դասակարգման աղյուսակները հիմնված են ոչ թե վիճակագրական տվյալների, այլ օգտատերերի ներկայացրած տվյալների վրա։

Ավելի քան մեկ տարի առաջ Factor.am-ը անդրադարձել էր մեկ մարդու կողմից կառավարվող այս կայքին, որտեղ յուրաքանչյուրն առանց անգամ գրանցվելու կարող է տվյալներ մուտքագրել այս կամ այն երկրի որևէ ոլորտի վերաբերյալ, այս դեպքում՝ որ երկիրում միջին աշխատավարձը որքան է։

Հիշեցնենք, 2024-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս  The Telegraph-ին տված հարցազրույցում  հղում էր արել Numbeo-ին` հայտարարելով, թե Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում յոթերորդն է։ Նման պնդում արել էր նաև Ներքին գործերի նախարարությունը։

Այս թեմային Factor.am-ը անդրադարձել էր «Փաշինյանը պնդում է՝ ՀՀ-ն աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրն է․ Փա՞ստ, թե փուստ» հաղորդման ընթացքում։  

 

 

Այսպիսով, թեև լրատվամիջոցները շարունակում են արձանագրել, որ Numbeo-ն վստահելի աղբյուր չէ, պետական բարձրաստիճան պաշտոնյանները շարունակում են իրենց ելույթներում և հրապարակումներում հղում անել դրանց՝ կասկածի տակ դնել լրատվամիջոցների՝ փաստերի ստուգման ունակությունները։ 

 

Անի Թամրազյան