Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Խանդանյանը նշել է, որ երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք։

«Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային իրավիճակը:

Ձեր ելույթում նշեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների շրջանակում գրանցված առաջընթացի մասին, եւ, իսկապես, մեր երկու երկրներն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, եւ Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա եւ վայրի վերաբերյալ:

Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու եւ վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձեւում եւ ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը:

Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլեւս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլեւս խոչընդոտներ չկան: Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության շարունակման համար:

Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարեւոր նախապայմանն է երկխոսություն եւ վստահություն կառուցելու համար:

Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի եւ ճգնաժամի պայմաններում, եւ երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների եւ հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն: Շնորհակալություն»,-  նշել է պատգամավորը: