Հստակ քաղաքականություն ենք ուզում, որ ՀՀ-ն գործնական քայլեր սկսի ԵՄ անդամակցության հարցով․ Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հստակ քաղաքականություն ենք ուզում, որ ՀՀ-ն գործնական քայլեր սկսի ԵՄ անդամակցության հարցով»,- այս մասին ԱԳՆ շենքի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով՝ իրենց անհանգստացնում է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ի անդամակցությամբ ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարվում։

«Մենք չենք կարող հաշտ լինել, պահանջում ենք գործնական քայլել։ Հստակ քաղաքականություն ենք ուզում, որ ՀՀ-ն օրենքի ոգուն համապատասխան գործնական քայլեր է սկսում ԵՄ անդանակցության ուղղությամբ։ Կառավարությունը պետք է հստակ քաղաքական կամք դրսևորի, որ ԵՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքականության հարցում իր հստակ կողմնորոշումն է։ Է՞լ ինչ պիտի անեն Եվրոպացի պաշտոնյաները, որ ՀՀ-ն գործնականացնի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական շուկան պետք է բացվի Հայաստանի համար, այս ուղղությամբ, ըստ նրա, լուրջ աշխատանքի կարիք կա։
«Պետք է սուբսիդավորում տրամադրվի մեր տնտեսավորներին, արտադրողներին, որպեսզի արտադրանքը համապատասխանի եվրապական չափանիշներին՝ եվրոպական շուկա արտահանելու համար։ Պետք է կախված չմնանք ռուսական շուկայից և նրանց քմահաճույքներից։ Ամեն անգամ՝ ամռանը, ձմռանը մեզ համար կենսական նշանակության դեպքերում փակում են Լարսը՝ որպեսզի քաղաքական ճնշման գործիք օգագործեն մեր տնտեսվարողներին և գյուղացիներին»,- նկատեց Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ ՀՀ-ում է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատարը։ Կայա Կալլասը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարարել է՝ «Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։

Իր հերթին Արարատ Միրզոյանն ասել է, որ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։ Նա նաև նշել է, որ Կայա Կալասի հետ հանդիպմանը հնարավորություն են ունեցել քննարկելու օրենքի կիրարկման հետագա իրատեսական քայլերը՝ այլ մանրամասնել չմատնանշելով։

Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ-ն Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱԺ-ն երկորրդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան