Թրամփը հայտարարել է, որ Իրանին ոչինչ չի առաջարկում, քանի որ ԱՄՆ-ը ոչնչացրել է երկրի միջուկային օբյեկտները

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին «ոչինչ» չի առաջարկում՝ հավելելով, որ «նույնիսկ չի խոսում» իրանցի պաշտոնյաների հետ՝ երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո։

«Ասեք կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Կունսին, որ ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում՝ ի տարբերություն Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ է վճարել «միջուկային զենքի համապարփակ ծրագրի» (JCPOA) հիմար համաձայնագրի շրջանակում, և ես նույնիսկ չեմ խոսում նրանց հետ, քանի որ մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապ է հաստատել արաբական երկրի միջոցով՝ առաջարկելով հրադադար։ Նա, միաժամանակ, քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի վարքագիծը՝ դիվանագիտական ​​ջանքերը խաթարելու համար։

«Միացյալ Նահանգները կապ է հաստատել Իրանի հետ արաբական երկրի միջոցով և առաջարկել հրադադար ու ագրեսիվ գործողությունների դադարեցում։ Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները ոչնչացրել են դիվանագիտությունը։ Նրանց պարտականությունն է՝ աշխատել Իրանի ժողովրդի վստահությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Բաղային։

Նա նաև քննադատել է եվրոպական երկրների դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև պատերազմի վերաբերյալ՝ ասելով, որ նրանք «փորձել են արդարացնել իսրայելական հարձակումը՝ այն դատապարտելու փոխարեն»։

Ավելի վաղ էլ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանին մինչև 30 միլիարդ դոլարի հասանելիություն ապահովելու, քաղաքացիական էներգիա արտադրող միջուկային ծրագիր կառուցելու համար պատժամիջոցները մեղմացնելու և իրանական սահմանափակված միջոցներից միլիարդավոր դոլարներ կալանքից հանելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի