ԱՄՆ-ն ցանկանում է Իրանին առաջարկել 30 միլիարդ դոլարի ներդրում միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց. CNN

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանին մինչև 30 միլիարդ դոլարի հասանելիություն ապահովելու, քաղաքացիական էներգիա արտադրող միջուկային ծրագիր կառուցելու համար պատժամիջոցները մեղմացնելու և իրանական սահմանափակված միջոցներից միլիարդավոր դոլարներ կալանքից հանելու հնարավորությունը, CNN-ին հայտնել է հարցին ծանոթ չորս աղբյուր։

Նրանք ասել են, որ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հիմնական խաղացողները կուլիսներում զրուցել են իրանցիների հետ Իրանի և Իսրայելի ռազմական գործողությունների ալիքի ֆոնին։ Աղբյուրներն ասել են, որ այդ քննարկումները շարունակվել են այս շաբաթ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները շեշտել են, որ մի քանի առաջարկներ են ներկայացվել։ Նշվում է, որ որոշ մանրամասներ քննարկվել են ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի և Պարսից ծոցի գործընկերների միջև Սպիտակ տանը անցյալ ուրբաթ՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածներից մեկ օր առաջ, տեղի ունեցած գաղտնի, ժամեր տևած հանդիպման ժամանակ։

Քննարկվող առաջարկների շարքում, որոնք նախկինում չեն հրապարակվել, կա մոտավորապես 20-30 միլիարդ դոլարի ներդրում Իրանի նոր չհարստացված միջուկային ծրագրում, որը կօգտագործվի քաղաքացիական էներգետիկ նպատակներով, CNN-ին հայտնել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաները և առաջարկին ծանոթ աղբյուրները։

Մի պաշտոնյա պնդել է, որ գումարը չի գա անմիջապես ԱՄՆ-ից, որը նախընտրում է, որ իր արաբ գործընկերները վճարեն այդ հաշիվը։

«ԱՄՆ-ն պատրաստ է ղեկավարել այս բանակցությունները։ Եվ ինչ-որ մեկը պետք է վճարի միջուկային ծրագրի կառուցման համար, բայց մենք այդ պարտավորությունը չենք ստանձնի», – ասել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան։

CNN-ին ներկայացված նախագծի համաձայն՝ այլ խթանների թվում են Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների հնարավոր վերացումը և Թեհրանին թույլատրելը մուտք գործել արտասահմանյան բանկային հաշիվներում ներկայումս գտնվող 6 միլիարդ դոլարին, որը նրան արգելված է ազատորեն օգտագործել։

Անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրվել և այժմ քննարկվում է մեկ այլ գաղափար, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող Պարսից ծոցի դաշնակիցները վճարեն Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար , որին ԱՄՆ-ն հարվածել էր, չհարստացման ծրագրով փոխարինելու համար, ասել են թեմային ծանոթ երկու անձինք: Դեռևս պարզ չէ, թե արդյոք Իրանը կկարողանա օգտագործել օբյեկտը, և ոչ էլ որքան լուրջ է քննարկվում առաջարկը:

Քննարկումներին ծանոթ աղբյուրները CNN-ին հայտնել են, որ դեռևս ամսաթվեր չեն նշանակվել ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունների նոր փուլի։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի