Միքայել սրբազանի վերաբերյալ գործընթացը սկսել է այն օրը, երբ Փաշինյանը թիրախավորել է նրան. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Ակնհայտ ապօրինի և անհիմն մեղադրանք է, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Ընդ որում՝ սա ոչ միայն մեր դիրքորոշում է, այլ եղել է նաև Դատախազության, քննչական մարմնի դիրքորոշում մինչև այն պահը, երբ վարչապետը սկսեց թիրախավորել Միքայել Սրբազանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Պաշտանը նշեց, որ 2024 թվականի փետրվարին Gala TV-ին տված հարցազրույցից ավելի, քան 1 տարի անց Դատախազությունը որոշել է ուսումնասիրել դրանում հնչեցված մտքերը։

Հունիսի 4-ին իրենք այս գործընթացը սկսել են։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ հրապարակումն ուղարկել է Ոստիկանություն, Ոստիկանությունն, իբր թե, հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչական, Քննչականը վարույթը նախաձեռնել է։ Որ հետ ենք գնում՝ պարզելու համար, թե հունիսի 4-ը ինչ հետաքրքրություն է ներկայացնում, տեսնում ենք, որ հունիսի 3-ին, 4-ին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ թիրախավորում է Միքայել Սրբազանին»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ իրավապահները, «կարծես թե վատ սովորություն են ձեռք բերել»․ տեսնում են, թե ինչ է ցանկանում Փաշինյանը և փորձում իրականություն դարձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան