Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետև այցելել են քաղաք Շուշի: