Բաքուն հերքում է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար օգտագործելու պնդումները. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքների ենթադրյալ օգտագործման մասին, այսինքն՝ այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի տարածքից»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ այդ պնդումները վնասում են ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։

«Այն դիրքորոշման ֆոնին, որը Ադրբեջանի նախագահը պատշաճ կերպով բացատրել է Իրանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարը իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ, մենք Իրանի դեսպանի հայտարարությունները համարում ենք բացահայտ սադրանք։ Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար օգտագործելու մասին պնդումները: Նման պնդումները անհիմն են, և դրա համար հուսալի ապացույցներ չկան», – ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն ակնկալում է, որ «իրանական կողմը կկանխի նման քայլերը, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն, ինչպես նաև կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ, որն իր երկիրը ներկայացնելու փոխարեն պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում»։

Հավելենք, որ այսօր ասուլիսում Սոհբանին հայտարարել էր, թե Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի որոշակի փոքր քանակություն Իրանի տարածք է մտել հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքից։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։

Նա նաև ասել էր, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից, և Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։

«Հնարավոր է, որ մեր թշնամին օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք Իսրայելի ​​ռեժիմին. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից, սակայն մենք պետք է մանրամասն տեղեկություն ստանանք, քանի որ չենք կարող առանց հստակության գնահատականներ տալ»,-նշել էր Սոբհանին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ էր արել հետաքննել իսրայելական ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի օդային տարածքով Իրան մտնելու հաղորդումները։

Այսօր էլ Իրանի նորանշանակ դեսպանին ընդունելիս Ալիևը ասել էր, որ «Իրանի և Իսրայելի միջև այս լարվածության հետ կապված որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են ասեկոսեների և ստերի վրա հիմնված տեղեկատվություն՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններին վնասելու նպատակով, և որ այդ ամենը լիակատար անհեթեթություն է»։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի