Եվրախորհրդարանի մի քանի պատգամավոր ԵՄ-ին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի երեք անդամ համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ օրերս կայացված ազատազրկման դատավճիռները։

Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մունիր Սատուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը, Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական ​​զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեն Բարնան Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով լրագրողների, հետազոտողների և ակտիվիստների նկատմամբ խիստ բանտարկության վերաբերյալ հայտարարություն են տարածել։

«Մենք սարսափած ենք վերջին օրերին Ադրբեջանում լրագրողների, հետազոտողների և ակտիվիստների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված ապշեցուցիչ դաժան բանտարկությունից։

Նրանցից ոչ մեկը կամ երկրի մյուս քաղբանտարկյալները չպետք է ի սկզբանե դատապարտվեին։ Սակայն աներևակայելի ծանր դատավճիռները վկայում են Ադրբեջանում ռեժիմի քննադատների նկատմամբ անողոք ճնշումների ևս մեկ սրման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2025 թվականի հունիսի 23-ին Պրահայի Չարլզի համալսարանի գիտաշխատող և Հայաստանի հետ խաղաղության համար պայքարող ակտիվիստ Բահրուզ Սամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության անհիմն մեղադրանքներով՝ մի քանի օր առաջ հացադուլ հայտարարելուց և, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանության փորձ կատարելուց հետո։

Նշվում է նաև, որ 2025 թվականի հունիսի 20-ին անկախ Abzas Media-ի լրագրողները դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հիշեցնում են, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ թալիշ փոքրամասնության պատմաբան, «Թալիշ ազգային ակադեմիայի նորություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 2025 թվականի մարտին կեղծ դատավարության արդյունքում։

Նրանք ընդգծում են, որ սրանք ընդամենը մի քանի դեպքեր են Ադրբեջանում քաղբանտարկյալների «ապշեցուցիչ թվից», որը վերջին մի քանի տարիների ընթացքում արագորեն աճել է՝ հասնելով գրեթե 400-ի։

«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Խորհրդարանի կոչերը՝ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՄ գլոբալ մարդու իրավունքների պատժամիջոցներների ռեժիմի շրջանակներում պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և և կոչ անում Բարձր ներկայացուցչին/Փոխնախագահին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը խուսափել ցանկացած քայլից, որը կարող է վտանգել ռեժիմին խրախուսել ներկայիս ուղու վրա։

Հիշեցնում ենք, որ խորհրդարանը բազմիցս պահանջել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի