Թրամփը պնդում է, որ Ֆորդոյից ուրանի պաշարները դուրս չեն բերվել ԱՄՆ հարվածներից առաջ

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը ԱՄՆ-ի օդային հարվածներից առաջ Ֆորդոյի միջուկային օբյեկտից տեղափոխել է իր ուրանի պաշարները։

«Տեղում գտնվող մեքենաներն ու փոքր բեռնատարները բետոնագործներինն էին, որոնք փորձում էին ծածկել հանքահորերի վերին մասը։ Շենքից ոչինչ դուրս չի բերվել։ Դա չափազանց երկար կտևեր, չափազանց վտանգավոր էր, շատ ծանր ու դժվար տեղափոխելի», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Financial Times-ը,  իր աղբյուրներին վկայակոչելով հայտնել էր, Եվրոպական հետախուզական գործակալությունները կարծում են, որ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները մեծ մասամբ անվնաս են մնացել ԱՄՆ-ի կողմից իր հիմնական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։

Եվրոպական հետախուզական գործակալությունները կարծում են, որ 408 կիլոգրամ ուրանի պաշարները չեն  մնացել Ֆորդոյի տարածքում, այլ բաշխվել է այլ վայրերում։

ԱՄՆ-ն, իր հերթին, դեռևս չի տրամադրել իր ԵՄ դաշնակիցներին վերջնական հետախուզական տվյալներ Իրանի միջուկային ներուժի վերաբերյալ հարվածներից հետո։

FT-ի աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն առայժմ դադարեցրել է Թեհրանի հետ կապերը՝ սպասելով Վաշինգտոնի հետագա քայլերին։

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարձակվել էր Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Հարվածներ էին հասցվել Ֆորդոյի և Նաթանզի, Սպահանի միջուկային օբյեկտներին։

Ավելի վաղ էլ Թրամփը քննադատել էր CNN-ին ու NYT-ին հետախուզական նախնական տվյալների հրապարակման համար, որոնց համաձայն՝ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի