Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են գերիների փոխանակման հերթական փուլը։ Այս մասին  հաղորդում են ՏԱՍՍ և Ինտերֆաքս լրատվական գործակալությունները՝ հղում անելով ռուսական բանակցային խմբի աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը տեղի է ունեցել Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում։ Գերիների փոխանակումը հավասար էր։ Աշխատանքները շարունակվում են», – լրագրողներին ասել է աղբյուրը։ Նա չի նշել, թե քանի մարդ է մասնակցել փոխանակմանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փոխանակումը: Գործակալության տվյալներով՝ ազատ արձակված զինվորները ներկայումս գտնվում են Բելառուսում և շուտով կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնողական բուժման համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հաղորդել է հունիսի 26-ին տեղի ունեցած գերիների փոխանակման մասին: Նրա խոսքով՝ Ուկրաինա են վերադարձել Զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողներ: Նրանց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից:

Ստամբուլում ուղիղ բանակցությունների ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնության էին եկել փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների, ինչպես նաև միմյանց փոխանցել պատերազմում զոհված զինվորների վեց հազար մարմին։

Մահացածների մարմինների փոխանակումը տեղի է ունեցել մի քանի փուլով՝ հունիսի 11-ից 16-ը։ Ընդհանուր առմամբ, հայրենադարձման գործողությունների շրջանակներում Ուկրաինան ստացել է 6057 մահացածի մարմին (ըստ Ռուսաստանի Դաշնության՝ 6060 մարմին), Ռուսաստանը՝ 78։ Կիևը պնդում է, որ Մոսկվայի կողմից փոխանցված մարմինների թվում եղել են ռուս զինվորների մնացորդներ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև գերիների նախորդ  փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի