Ո՞րն է իրական շառլատանությունը․ քաղաքագետը հակադարձում է Սերժ Սարգսյանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ 80-ականների զենքերի մասին իր հայտարարությունը շահարկվել է մի շարք քաղաքագետների կողմից, սակայն «իրենց քաղաքագետ կոչողները» պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով։

Հանրապետության նախագահը նաև ընդգծել է․«Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա շառլատանություն է»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը շառլատանությունն այլ տեղ է տեսնում։ «Ադրբեջանի ՀՆԱ-ն 53 միլիարդ եվրո է, իսկ ՀՀ-ինը՝ 10,5 միլիարդ, ու որպեսզի ՀՀ-ն անցնի Անդրբեջանի ՀՆԱ-ին, անհրաժեշտ է, որ մոտ 5,2 անգամ տնտեսությունը զարգանա։ ՀՀ-ի ՀՆԱ-ն 2000-ին 2 միլիարդ է եղել, 2008-ին այն հասել է մոտ 11,6 միլիարդի, այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ 5 անգամից ավելի զարգանալու փորձ եղել է։ Այն, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանից տնտեսապես զարգանալու խնդիր դնելը շառլատանություն է, կարծում եմ՝ այդքան էլ հիմնավոր չէ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Գրիգորյանի կարծիքով՝ երկրի տնտեսության զարգացման համար բավարար պայմաններ կան, պարզապես Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը, որտեղ մասնաբաժին ունի վերջինիս եղբայրը, հնարավորություն չի տալիս երկիրը զարգացնելու։ Մեր զրուցակիցը հիշեցրեց դեռևս 2013-ին գրված Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին, որտեղ նա մանրամասն ներկայացրել էր սպառազինության տեսակները, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու համար, սակայն, ըստ քաղաքագետի, Սարգսյանն ուշադրություն չի դարձրել դրան, և ինչքան էլ վերջինս պնդի, որ ՀՀ ԶՈՒ-ն բավարար սպառազինություն ունի, ապրիլյան պատերազմը հակառակը փաստեց։

«Երբ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելով գնացել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու, հիմնականում նկատի ունի 2011-ի Կազանը, երբ Ադրբեջանը գնաց սպառազինության կրկնապատկման, իսկ ՀՀ-ն այդ ընթացքում որևէ կերպ չի ավելացրել իր ռազմական բյուջեն: Օրինակ` մինչև 2015-16 թվականները Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է 1,2 անգամ, իսկ ոստիկանության բյուջեն՝ 5 անգամ։ Շառլատանությունը հենց դա է, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ոչ թե դրան է պատրաստվում, այլ սկսում է ներդրում կատարել ոստիկանության ուժերը ավելացնելու համար»,- նկատեց Գրիգորյանը։

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ընդգծել է նաև, որ այն քաղաքագետները, որոնք հայտարարում են, թե «Իսկանդերը» միայն հոգեբանական ազդեցություն ունի, չեն հասկանում, թե իրականում ինչ համակարգի մասին է խոսքը: Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Իսկանդերն իր բնույթով ուժեղ զենք է, միանշանակ զսպող ազդեցություն ունի, բայց լայնամասշտաբ պատերազմի համար, ավելի լայնածավալ, քան ապրիլյանն էր, նման էսկալացիաների համար «Իսկանդերն» այնքան էլ զսպող ազդեցություն չունի: Որովհետև եթե համեմատություն կատարենք, օրինակ, այն Խորհրդային միությանն ու ԱՄՆ-ին զսպող գործիք էր հանդիսանում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվեր, բայց իրենք ժամանակ առ ժամանակ բախվում էին, ուստի հիմա էլ հայկական և ադրբեջանական կողմերը բախվելու են»։

Մեր հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ հարցազրույցից, արդյոք Սարգսյա՞նն է լինելու հաջորդ վարչապետը, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Դեռևս 2014-ի ապրիլին, երբ ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում, Սարգսյանն ասել է, որ երբեք չի առաջադրվի վարչապետի կամ նախագահի պաշտոնում, բայց 2016-ին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ վարչապետ առաջադրվելու համար ՀՀԿ-ն պետք է լավ արդյունք գրանցի ընտրություններում․ նա երբեք չի հրաժարվել վարչապետի պաշտոնում առաջադրվելուց։ Կարծում եմ՝ վարչապետ դառնալու տարբերակը շարունակում է մնալ, եթե չի լինելու, կարող է հստակ ասել այդ մասին: Սակայն նա հստակ մեսիջ չի հղում որ չի լինելու»։

Սեդա Ղուկասյան